«Երևան Պլազա» բիզնես կենտրոնը առաջին «Ա » դասի բիզնես կենտրոնն է Հայաստանում, որը հագեցած է առաջավոր ինժեներական համակարգով և «ինտելեկտուալ շենք» տեխնոլոգիայով և ապահովում է մաքսիմալ հարմարավետություն և անվտանգություն:
Շենքը բազմաֆունկցիոնալ համալիր է ձեր բիզնեսը ավելի էֆեկտիվ վարելու համար: Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 13000 ք.մ.: Ստորգետնյա կայանատեղի ավտոլվացման կետով, ինչպես նաև առանձին ավտոկայանատեղի հյուրերի համար կապահովեն զգալի հարմարավետություն մեր հաճախորդներին:
Բիզնես կենտրոնի առավելություններից մեկն է հաճախորդի ցանկությամբ կատարել օֆիսային տարածքի ձևափոխում, դիզայն և ներքին հարդարում:
Շենքի ժամանակակից սարքավորումը համապատասխանում է եվրոպական բարձր չափանիշներին, որոնք առաջադրված են Ա դասի բիզնես կենտրոնների համար, ինչպես նաև շենքերի էֆեկտիվության էկոլոգիական գնահատման անհրաժեշտ պայմմաներին /BREEAM/:
Մենք առաջարկում ենք հարմարավետ բիզնես միջավայր վստահ ընկերությունների համար: Մեր գրասենյակային տարածքները պահանջում են առողջ միկրոկլիմա՝ զտված օդով, իսկ համայնապատկերային և էներգաարդյունավետ պատուհանները թույլ կտան լիովին վայելել ձեր բիզնես գաղափարների զարգացումը:
Հիմնվելով մեր վարձակալների հարմարավետության քաղաքականության վրա՝ գրասենյակային տարածքը կարող է պլանավորվել ըստ անհատական նախագծերի: Մենք հարգում ենք մեր գործընկերներին և նրանց հետ աշխատում ենք նաև «մեկ գրասենյակ» սկզբունքով։
«Երևան Պլազայում» էլիտար գրասենյակ վարձելը նշանակում է էապես ամրապնդել ձեր դիրքերը գործընկերների, ներդրողների, հաճախորդների և սեփական աշխատակիցների աչքում:
«Երևան Պլազա»-ն ձեր ընկերության ֆինանսական կայունության և բարձր կարգավիճակի վառ ապացույցն է:
Տարածքը կձևավորվի ըստ ձեր տեխնիկական առաջադրանքի՝ ազատ, խառը կամ գրասենյակային սենյակների պլանավորման շնորհիվ
Մենք կիրականացնենք ձեր յուրաքանչյուր լուծում։